National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հունիսի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով Չինաստանի ներմուծման-արտահանման բանկը 20 տարի մարման ժամկետով ՀՀ ֆինանսների նախարարությանը կտրամադրի 156 մլն չինական յուանի չափով արտոնյալ վարկ (25.3 մլն դոլարի չափով)՝ «Հայաստանի մաքսային կառավարման, տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման» ծրագրի իրականացման համար:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ մասնավորապես բարելավելու էլեկտրահաղորդման ցանցի եւ համակարգի կառավարման հուսալիությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է 2014 թվականի հուլիսի 9-ին Մոնտեվիդեոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջեւ ամրապնդել եւ առավել զարգացնել համագործակցային հարաբերությունները, ինչպես նաեւ խթանել համագործակցությունը երկու պետություններին հետաքրքրող բնագավառներում:

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ նրա՝ համաձայնագրով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ներգրավվել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am